Սպորտ 

Մեսսին սկսել է «Բարսելոնայից» հեռանալու բանակցությունները

analitik.am

Իսպանական ԶԼՄ-ները գրում են, որ «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսիի հայրը, ով նրա գործակալն է, ֆրանսիական ՊՍԺ-ի սպորտային տնօրեն, կատալոնական գրանդի նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Կլյուվերտի հետ քննարկել է Մեսսիի՝ ֆրանսիական ակումբ տեղափոխվելու հարցը:

Տրանսֆերը կարող է տեղի ունենալ 2017 թվականի ամռանը:

 «Բարսելոնայի» հետ արգենտինացու գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թվականի ամառը, և կատալոնացիներին դեռ չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ թիմի առաջատարի հետ նոր պայմանագրի մասով:

Որոշ ԶԼՄ-ներ պնդում են, որ Մեսսին վերջնական որոշել է հեռանալ, սակայն դեռ սպասում է ակումբի նախագահի առաջարկին:

Նույն շարքից