Սպորտ 

Ինչու 2003-ին Ռոնալդուն չտեղափովեց «Բարսելոնա»

«Բարսելոնայի» նակին նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ դեռ 2003 թվականին Արքայական ակումբի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն կարող էր տեղափովել Կատալոնիա, սակայն այն ժամանակ գործարքը ինչ-ինչ պատճառներով չկայացավ:

«Երբ Ռոնալդուն հանդես էր գալիս «Սպորտինգում», «Բարսելոնան»  գնեց Ռոնալդինյոյին, Մարկեսին, Կուարեժմային: Մենք բանակցություններ էին վարում նրա գործակալի հետ, ով ցանկանում էր, որ գնենք Դեկուին: Երբ հրաժարվեցինք, նա ասաց, որ ունի մեկ այլ ուժեղ ֆուտբոլիստ, խոսքը հենց Ռոնալդուի մասին էր: Այդ ժամանակ ՄՅ-ն արդեն համաձայնություն ուներ 19 միլիոնով Ռոնալդուին ձեռք բերելու համար, իսկ մենք ընդամենը 17 միլիոն էինք առաջարկում»,-պատմել է Լապորտեն:

Նույն շարքից