Երեկ տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին հանդիպումները և հայտնի դարձան բոլոր այն ակումբները, որոնք հնարավորություն կունենան պայքարը շարունակել արդեն փլեյ-օֆֆում:
Այսպիսով, Եվրոպայի գլխավոր մրցաշարում իրենց պայքարը շարունակում են հետևյալ ակումբները. «Արսենալ», «ՊՍԺ», «Նապոլի», «Բենֆիկա», «Բարսելոնա», «Մանչեսթեր Սիթի», «Ատլետիկա», «Բավարիա», «Մոնակո», «Բայեր», «Բորուսա» (Դորտմունդ), «Ռեալ», «Լեսթեր», «Պորտու», «Յուվենթուս», «Սևիլիա»:
Հավելենք, որ ՉԼ փլեյ-օֆֆի զույգերի անունները հայտնի կդառնան դեկտեմբերի 12-ին: