Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) որոշում է կայացրել Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում նվաճած արծաթե մեդալից զրկել Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Միշա Ալոյանին: Որոշումը կայացվել է, քանի որ Ալոյանի արյան մեջ արգելված նյութեր են հայտնաբերվել:
Բռնցքամարտիկի մարզիչն արդեն հայտնել է, որ Ալոյանը բողոքարկելու է որոշումը:
Նույն օրը CAS-ը որոշել է Ռիոյում նվաճած մեդալից զրկել նաև ռումինացի ատլետ Գաբրիել Սինքրայանին: