Գերմանուհի Անգելիկա Քերբերը Կանանց թենիսի ասոցացիայի (WTA) վարկածով ճանաչվել է 2016 թվականի ամենահայտնի թենիսիստուհին:
Երկրորդ հորիզոնականում հայտնվել է ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ռումինուհի Սիմոնա Հալեպը:
Նշենք, որ այս տարի Քերբերը հաղթեց Australian Open-ում և US Open-ում, իսկ Ռիոյում նվաճեց արծաթե մեդալ: Նա նաև WTA-ի առաջին հորիզոնականից իջեցրեց Սելենա Ուիլյամսին: