Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի «Տոտենհեմի» դեմ խաղի միակ գոլի հեղինակը, ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տպավորություններով:
«Սա անհավանական թիմային հաղթանակ էր: Անգլիայի առաջնությունում առաջին գոլս նվիրում եմ ամբողջ աշխարհում «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին: Շատ շնորհակալ եմ աջակցության համար: Սիրում եմ ձեզ»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ հանդիպման 85-րդ րոպեին Մխիթարյանը վնասվածք ստացավ ու փոխարինվեց: Բարեբախտաբար վնասվածքն այդքան էլ լուրջ չէ և կիսապաշտպանը կարող է դաշտ վերադառնալ արդեն երկու շաբաթ հետո: