Տնտեսություն 

Թե որքանով է գրավիչ այս ծրագիրը պոտենցիալ ներդրողների համար, կարելի է կռահել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իրան-Հայաստան երկաթուղին, որի մասին հանրությունը թերևս արդեն հասցրել էր մոռանալ, կրկին մտել է շրջանառության մեջ: Այն տեղադրվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կայքում, որպես ներդրումային ծրագիր:

Նախարարությունը ներկայումս հավաքագրում է ներդրումային ծրագրեր, տեղադրում իր պաշտոնական կայքում և փորձում ներդրումներ գտնել դրանց համար: Կայքում արդեն իսկ տեղադրվել են մոտ երեք տասնյակ խոշոր ծրագրեր այլընտրանքային էներգետիկայից մինչև զբոսաշրջություն: Ամենամեծ ներդրում պահանջող ծրագիրը հենց երկաթուղին է, որը գնահատված է 3.2 միլիարդ դոլար: Թե որքանով է գրավիչ այս ծրագիրը պոտենցիալ ներդրողների համար, կարելի է կռահել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից