Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն կարծիք է հայտնել, թե պետք չէ իրեն համեմատել կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսիի հետ: Նա նաև նշել է, որ լավ հարաբերություններ ունի վերջինիս հետ:
«Մեսսին ցանկանում է լավագույնն անել իր թիմի համար, ես՝ իմ: Մենք մրցակիցներ ենք, քանի որ հանդես ենք գալիս մրցակից թիմերում, սակայն միմյանց վերաբերվում ենք նորմալ, մենք հարգում ենք իրար: Ես նորմալ հարաբերություններ ունեմ Մեսսիի հետ:
Մարդիկ անընդհատ համեմատում են մեզ, դա նորմալ է: Համեմատում են նույնիսկ մեր երեխաներին: Սակայն ես կարծում եմ, որ պետք չէ մեզ համեմատել: Կրիշտիանո Ռոնալդուն Կրիշտիանո Ռոնալդուն է, Լեոնել Մեսսին Լեոնել Մեսսին է: Մենք հիանալի ֆուտբոլիստներ ենք, անհատական և թիմային մրցանակները ապացուցում են դա: Չեմ սիրում, երբ մեզ համեմատում են, մենք տարբեր մարդիկ ենք»,-ասել է պորտուգալացին: