«Բարսելոնայի» նախկին տնօրեն Մարկ Ինգլան կարծիք է հայտնել, որ Զլատան Իբրահիմովիչը չկարողացավ կատալոնական գրանդում իր տեղը գտնել, քանի որ վատ հարաբերություններ ուներ Լեոնել Մեսսիի հետ:
Հիշեցնենք, որ շվեդը «Բարսելոնայում» հանդես է եկել 2009-11 թվականներին:
«Մեսսիին ավելի մեծ տարածություն էր պետք, սակայն այդ տարածության մի մասը զբաղեցնում էր Իբրահիմովիչը: Երկու արջերը չկարողացան ապրել մեկ բնում: Ինձ թվում է՝ նրանց միջև ոչ մեծ տարաձայնություններ են եղել»,-ասել է Ինգլան: