Սպորտ 

«Բարսելոնան» դժվարություններ ունի Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում

«Բարսելոնան» դժվարություններ ունի թիմի առաջատար Լեոնել Մեսսիի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում: Հիշեցնենք, որ Մեսսիի պայմանագիրը հարազատ ակումբի հետ ավարտվում է 2018 թվականին:

«Պայմանագրի երկրաձգման գործընթացը լինելու է ավելի բարդ և երկար, քան շատերը կարծում են»,-կատալոնական գրանդի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում AS-ը՝ չհրապարակելով վերջինիս անունը:

Ավելի վաղ Մեսսին հայտարարել էր, որ կցանկանար կարիերան ավարտել արգենտինական «Նյուել Օլդ Բոյզում», որտեղ սկսել է իր փայլուն կարիերան:

Նույն շարքից