Սպորտ 

Ցանկանում եմ, որ «Բարսելոնան» հաղթի, իսկ Պիկեն դառնա 5-րդ գոլի հեղինակը. Գուտի

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին հայտարարել է, թե կցանկանար, որ «Բարսելոնան» հաղթահարեր ֆրանսիական ՊՍԺ-ի արգելքը, որին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում պարտվել է 4:0 հաշվով:

«Ցանկանում եմ, որ «Բարսելոնան» անցնի հաջորդ փուլ և չկենտրոնանա միայն Իսպանիայի առաջնության վրա: Ցանկանում եմ, որ «Բարսելոնան» հաղթի, իսկ Պիկեն դառնա 5-րդ գոլի հեղինակը: Նա արժանի է դրան, քանի որ չի ամաչում ասել այն, ինչ մտածում  է և ցույց է տալիս իր իրական դեմքը»,-ասել է Գուտին:

Նույն շարքից