«Բարսելոնան» նոր մարզիչի անունը կհայտնի հուլիսի 1-ին: Այս մասին հայտարարել է կատալոնական գրանդի նախագահ Խոսեպ Մարիա Բարտումեուն: Ավեի վաղ կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկան հայտնել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը:
Ամենայն հավանականությամբ աստուրիացուն կփոխարինի «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաուլին: Մյուս թեկնածուներն են «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն և «Էվերթոնը» գլխավորող Ռոնալդ Կումանը:
Էնրիկեայի հեռանալու մասին խոսել է նաև «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ նշելով, որ իր հարազատ թիմը կորցնում է իդեալական մարզիչի: