Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը, ով մարտի 2-ին Իսպանիայի առաջնության շրջանակներում «Դեպորտիվոյի» դեմ խաղի 84-րդ րոպեին վնասվածք ստացավ և լքեց խաղադաշտը, բարեբախտաբար խուսափել է լուրջ վնասվածքից: Այս մասին հայտնել է մադրիդյան գրանդի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ վնասվածքը Տորեսի գլխի և պարանոցի շրջանում է, սակայն հետևանքներ չեն մնա: Նա գիշերն անց է կացրել հիվանդանոցում: