Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգոսը կարող է նոր պայմանագիր ստորագրել Արքայական ակումբի հետ միայն այն դեպքում, եթե Իսկոն հեռանա: Այս մասին գրում է AS-ը:
Նշենք, որ 25-ամյա կոլումբիացու պայմանագիրը սերուցքայինների հետ գործում է մինչև 2018 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 23 խաղի, դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: