Սպորտ 

«Ռեալի» նախագահը սպիտակ փոշիով կասկածելի ծանրոց է ստացել

Ոստիկանության աշխատակիցները հրավիրվել են Մադրիդի «Ռեալի» մարզադաշտ այն բանից հետո, երբ ակումբի նախագահի անունով կասկածելի ծանրոց է ստացվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հավելելով, որ ծանրոցում անհայտ ծագմամբ սպիտակ փոշի է եղել:

Սանտիյագո Բեռնաբեու ժամանած ոստիկանները աշխատել են մի քանի ժամ, սակայն որևէ վտանգավոր բան չեն հայտնաբերել:

Կասկածելի փոշին ուղարկվել է փորձաքննության, ինչի արդյունքում էլ հայտնի կլինի դրա ծագումը:

Որոշ  ԶԼՄ-ներ պնդում են, թե փոշին սերուցքայինների նախագահին ուղարկվել է Իտալիայից:

Նույն շարքից