Սպորտ 

Մեսսին կարող է 40 միլիոն եվրո բոնուս ստանալ

«Բարսելոնան» ցանկանում է  բոլոր միջոցները կիրառել թիմի առաջատար Լեոնել Մեսսիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար: Ակումբը նույնիսկ պատրաստ է մոտ 40 միլիոն եվրո բոնուս առաջարկել արգենտինացուն նոր պայմանագրում, հայտնում է El Mundo Deportivo-ն:

Նշենք, որ Մեսսիի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականի ամռանը, ինչից հետո նա կդառնա ազատ գործակալ: Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ արգենտինացին նոր պայմանագրով ստանալու է մոտ 35 միլիոն տարեկան աշխատավարձ:

Նույն շարքից