Սպորտ 

Ինչ էր ցույց տալիս Մոուրինիոն «Չելսիի» երկրպագուներին խաղի ժամանակ

Անգլիայի Գավաթի ¼ եզրափակիչում մարտի 13-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Չելսիին» և դուրս մնաց պայքարից: Ազնվականները կիսաեզրափակիչում հանդիպելու են «Տոտենհեմի» հետ, իսկ մյուս զույգը կազմալե են «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»:

Երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որը կարմիր սատանաներն ավարտեցին 10 հոգով, մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինին մի քանի անգամ երեք մատերը ցույց տվեց «Չելսիի» երկրպագուներին, որոնք հանդիպման ընթացքում վիրավորում էին վերջինիս: Եվ ահա արդեն պարզ է, թե ինչ է ուզել դրանով ասել պորտուգալացին: Բանն այն է, որ ազնվականներն իրենց ամբողջ պատմության ընթացքում 5 անգամ են դարձել Անգլիայի չեմպիոն, իսկ այդ 5-ից 3-ի դեպքում արել են հենց Մոուրինիոյի գլխավորությամբ:

Հանդիպումից հետո պորտուգալացին նաև նշել է, որ դեռ ինքն է «Չելսիի» համար N 1-ը, և այդպիսին կմնա քանի դեռ մեկ այլ մարզիչ չի դարձել չեմպիոն  4 անգամ:

Նույն շարքից