Սպորտ 

«Բարսելոնան» պատրաստվում է բանակցություններ սկսել «Արսենալի» հետ

«Բարսելոնան» պատրաստվում է բանակցություններ սկսել «Արսենալի» հետ լոնդոնյան գրանդի պաշտպան Էկտոր Բելյերինին ձեռք բերելու համար, հայտնում է Sport English-ը՝ հավելելով, որ հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի վերջին:

Հարկ է նշել, որ կատալոնական ակումբը վաղուց է հետաքրքրված 21-ամյա իսպանացու ծառայություններով, ով ի դեպ հենց «Բարսելոնայի» սան է:

Ինչ վերաբերում է հնարավոր տրանսֆերի արժեքին, ապա խոսվում է մոտ 40 միլիոն եվրոյի մասին:

Նույն շարքից