Կատալոնական առաջադեմ լրատվամիջոցները համոզված են, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում փուլում Մադրիդի «Ռեալը» հանդիպելու է անգլիական «Լեսթերի» հետ: Այսկերպ կատալոնացիները ակնարկում են, որ սերուցքայինները ՉԼ-ի փլեյ-օֆֆում միշտ ավելի թույլ ակումբների հետ են հանդիպում: Այս մասին անցած տարի բացահայտորեն հայտարարել էր նաև կատալոնացիների պաշտպան Խերարդ Պիկեն:
Հիշեցնենք, որ Անգլիայի չեմպիոնը մարտի 14-ին հաղթահարեց իսպանական «Սևիլիայի» արգելքը և դարձավ այն 8 ակումբներից մեկը, որոնք պայքարելու են Չեմպիոնների լիգայի գավաթի համար: