«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը բարձր է գնահատել կարմիր սատանաների հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի որակները:
«Հիանալի է, որ մենք ունենք նրա նման ֆուտբոլիստ: Հենրիխը սպառնալիք է հակառակորդի համար: Նրա դեմ դժվար է պաշտպանվել: Նա անկանխատեսելի է: Յուրաքանչյուր խաղացող հիանալի գիտի, թե ով է Հենրիխ Մխիթարյանը: Սակայն մի բան է ուղղակի լսել նրա մասին, մեկ այլ բան է խաղալ նրա հետ: Բախտներս բերել է, որ մենք թիմակիցներ ենք, ոչ թե հակառակորդներ»,-ասել է Սմոլինգը: