Թուրքիան հրաժարվել է լիցենզիա տրամադրել ռուսական հացահատիկը և եգիպտացորենն առանց մաքսատուրքերի ներկրելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի հացահատիկային ասոցացիայի ղեկավար Արկադի Զլոչևսկին:
Նրա խոսքերով, թուրքական կողմից պաշտոնական դիմում դեռ չկա, սակայն թուրքական ներկրողները հայտնել են, որ երկրի իշխանությունները նման որոշում են կայացրել:
Ռուս պաշտոնյան նաև հայտնել է, որ թուրքական կողմը 130 տոկոս մաքսատուրք է պահանջում, ինչն անհնար է դարձնում հետագա արտահանումը Թուրքիա: Ընդ որում, նոր պայմանները տարածվում են նաև արդեն կնքված պայմանագրերի վրա: