Հարավաֆրիկյան «Ֆրի Սթեյթ Սթարս» ակումբի ֆուտբոլիստ Մոհամմեդ Անասը հարցազրույցի ժամանակ պատահաբար խոստովանել է, որ դավաճանում է կնոջը, գրում է Mashable-ը:
«Այաքսի» դեմ խաղից հետո (հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, Անասը դարձել է դուբլի հեղինակ) աֆրիկացի ֆուտբոլիստը հարցազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել «կնոջն ու ընկերուհուն»: Վայրկյաններ անց նա հասկացել է իր սխալը և մի քանի անգամ կրկնել «Շնորհակալություն եմ հայտնում կնոջս, կնոջս, իհարկե ես նկատի ունեի կնոջս: Սիրում եմ քեզ, սիրելիս»: