Արգենտինայի հավաքականի առաջատար Լեոնել Մեսսին կարող է որակազրկվել 2018 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական փուլում Չիլիի դեմ խաղում մրցավարի օգնականին վիրավորելու համար, հայտնում է Marca-ն:
Եթե որակազրկման որոշումը կայացվի, Մեսսին կարող է բաց թսղնել ազգային հավաքականի 2-4 հանդիպում:
Հիշեցնենք, որ Արգենտինա-Չիլի հանդիպումը տեղի ունեցավ մարտի 23-ին և ավարտվեց արգենտինացիների 1:0 հաշվով հաղթանակով: Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ հենց Մեսսին: