Սպորտ 

Աշխարհի առաջնութանը Մեսսիի և Արգենտինայի հավաքականի մասնակցությունը վտանգված է

analitik.am

14-րդ տուրի հանդիպումներից հետո Արգենտինայի հավաքականի մասնակցությունը 2018 թվականի աշխարհի առաջնությանը վտանգված է: Բանն այն է, որ աշխարհի կրկնակի չեմպիոնները լքել են լավագույն քառյակը և այժմ գտնվում են 5-րդ հորիզոնականում՝ իրենցից առաջ թողնելով Բրազիլիայի, Կոլումբիայի, Ուրուգվայի և Չիլիի հավաքականներին:

Մարտի 28-ին կայացած խաղում Արգենտինայի հավաքականը 2:0 հաշվով պարտվեց Բոլիվիայի հավաքականին: Հանդիպմանը չէր մասնակցում արգենտինացիների առաջատար Լեոնել Մեսսին, ով որակազրկվել է 4 խաղով:

Արգենտինացուն որակազրկել են Չիլիի դեմ խաղի ժամանակ մրցավարի օգնականին վիրավորելու համար, չնայած այն բանին որ ոչ գլխավոր մրցավարը, ոչ էլ վերջիիս օգնականները չեն լսել վիրավորական արտահայտություններ և հայտարարել էն, որ Մեսսին իրենց չի վիրավորել:

Նույն շարքից