Սպորտ 

Մեսսին հայտարարել է, որ չի վիրավորել մրցավարի օգնականին

analitik.am

Արգենտինայի հավաքականի ավագ Լեոնել Մեսսին հայտարարել է, որ չի վիրավորել Չիլի դեմ խաղի մրցավարի օգնականին:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն որակազրկել է արգենտինացուն, ով բաց է թողնելու ազգային  հավաքականի  4 հանդիպում, որոնցից մեկն արդեն բաց է թողել: Այդ խաղում Արգենտինան 2:0 հաշվով պարտվեց Բոլիվիային՝ վտանգելով աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունը:Մյուս խաղերում հարավամերիկյան հավաքականը հանդիպելու է Ուրուգվայի, Վենեսուելայի, Պերուի հետ:

«Իմ խոսքերը չեն վերաբերել մրցավարի օգնականին: Ես դրանք ուղղակի ասել եմ օդի մեջ»,-Մեսսիի խոսքերն է մեջբերում La Nacion-ը:

Նույն շարքից