Սպորտ 

Այդ թվին կարող էր հասնել միայն այնպիսի գազանը, ինչպիսին Նեյմարն է. Էնրիկե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բարձր է գնահատել Նեյմարի խաղը Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Գրանադայի» դեմ խաղում: Նշված խաղում բրազիլացին հեղինակեց իր 100-րդ գոլը կատալոնական գրանդում:

«Նեյմարի հարյուրերորդ գո՞լը: Այդ թվին կարող էր հասնել միայն այնպիսի գազանը, ինչպիսին Նեյմարն է»,-ասել է Էնրիկեն:

Հավելենք, որ վերոնշյալ խաղում կատալոնացիները հաղթեցին 1:4 հաշվով:

Նույն շարքից