Սպորտ 

Իսկոն «Բարսելոնայի» չիպսով բարկացրել է «Ռեալի» երկրպագուներին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն սոցկայքերից մեկի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է «Բարսելոնայի» չիպսի տուփ, գրում է Mundo Deportivo-ն: Իսպանիայի ֆուտբոլային շրջանակներում այս լուսնկարը բուռն քննարկման առարկա է դարձել, ինչից հետո իսպանացին հեռացրել է այն և տեղադրել մեկ այլ լուսանկար:

Արքայական ակումբի երկրպագուները դժգոհ են Իսկոյի քայլից, քանի որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ վերջինս պատրաստվում է տեղափոխվել կատալոնական գրանդ:

Նույն շարքից