Սպորտ 

«Բարսելոնան» չի մեկնաբանում Մեսսիի քայլը

analitik.am

«Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին չի մասնակցել Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչում իտալական «Յուվենթուսից» կրած պարտությունից հետո տեղի ունեցած մարզմանը, հայտնում է Marca-ն: Արգենտինացին մարզվել է ընդհանուր խմբից առանձին՝ Նեյմարի հետ, ով կարմիր քարտի պատճառով Իսպանիայի առաջնությանա շրջանակներում բաց է թողնելու կատալոնական գրանդի առաջիկա 3 խաղերը: Ակումբը չի հայտնում, թե ինչու է Մեսսին առանձին մարզվել:

Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեյի և ֆուտբոլիստների հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ մասնագետը թուրինյան գրանդի դեմ խաղից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իր սաները բավարար ինտենսիվ չեն գործել:

Նույն շարքից