Սպորտ 

Նեյմարը հերքում է

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հերքել է լուրերն այն մասին, որ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն քննադատել է իրեն Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչում «Յուվենթուսի» դեմ ցուցադրած խաղի համար:

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ գրել էին, որ Էնրիկեն քննադատել է Նեյմարին, Պիկեին և Մասկերանոյին:

«Կոնկրետ ինչ-որ մեկը չի քննադատվել: Քննադատվել է ամբողջ թիմը, բոլորս էինք վատ խաղում»,-ասել է Նեյարը:

Նշենք, որ Իսպանիայի և Իտալիայի չեմպիոնների պատասխան հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 19-ին Նոու Կամպում:

Նույն շարքից