Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչում «Բավարիայի» դեմ պատասխան խաղից առաջ Արքայական ակումբի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն մեկնել է Մարոկո:
Ռոնալդուն Մարոկո է մեկնել որդու և մոր հետ: Ինչ վերաբերում է ընկերուհուն՝Ջորջինա Ռոդրիգեսին, ապա վերջինս ֆուտբոլիստի հետ չի եղել:
Հայտնվում է, որ պորտուգալացին Մարոկո է մեկնել սերուցքայինների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի թույլտվությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոնալդուն ոչ մեկ անգամ է մեկնել Մարոկո և հանդիպել ընկերոջ՝ քիքբռնցքամարտիկ Բադր Հարիի հետ: