Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Դոննի վան դե Բեկը հայտնվել է եվրոպական գրանդերի ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնում է Sport1-ը, 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Բավարիան»: Նշվում է, որ տաղանդավոր կիսապաշտպանն արդեն այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը: