Սպորտ 

Նոյերը «Ռեալի» դեմ խաղացել է կոտրված ոտքով

analitik.am

Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչում «Ռեալի» դեմ խաղի ժամանակ «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կոտրել է ձախ ոտնաթաթը: Այս մասին հայտնում է մյունխենյան գրանդի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ գերմանացի դարպասապահը կոտրվածքը ստացել է մադրիդցիների 3-րդ գոլի ժամանակ՝ հանդիպման լրացուցիչ ժամանակի 15-րդ րոպեին:

Այժմ Նոյերը պետք է բուժզննում անցնի, ինչից հետո հայտնի կլինի, թե ինչ բուժման կարիք ունի նա:

Նույն շարքից