Սպորտ 

Ցավ եմ զգում. Դանի Ալվեշ

analitik.am

Չեմպիոնների լիգայի ¼ եզարափակիչում «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղից հետո «Յուվենթուսի» պաշտպան Դանի Ալվեշը իր աջակցությունն է հայտնել նախկին թիմակիցներին:

Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով, ինչը հնարավորություն տվեց թուրինյան ակումբն անցնել կիսաեզրափակիչ, քանի որ առաջին հանդիպումն ավարտվել էր հենց իտալացիների հաղթանակով՝ 3:0 հաշվով:

«Բարդ էր, սակայն ես ուրախ եմ «Յուվենթուսի» ու իմ թիմակիցների համար: Ես մի քիչ տխուր եմ, քանի որ սա իմ նախկին թիմակիցների մասին լավ հիշողությունների երեկո էր: Տարօրինակ զգացումներ  ունեմ: Ցավ եմ զգում, սակայն այսպիսին է մեր մասնագիտությունը»,-ասել է բրազիլացին:

Նույն շարքից