Սպորտ 

Ռոնալդուն և Կրոսը չեն խաղա «Դեպորտիվոյի» դեմ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է թիմի կազմը, որը մասնակցելու է Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում կայանալիք «Դեպորտիվոյի» դեմ խաղին: Հանդիպումը բաց  են թողնելու Կրիշտիանո Ռոնալդուն և Թոնի Կրոսը:

Ենթադրվում է, որ ֆրանսիացի մասնագետը պորտուգալացուն և գերմանացուն հանգստանալու հնարավորություն է տվել, քանի որ արդեն մյուս շաբաթ Արքայական ակումբը Չեմպիոնների լիգայի շրջանակներում հանդիպելու է մադրիդյան մյուս գրանդի՝ «Ատլետիկոյի» հետ:

Նույն շարքից