Սպորտ 

Չավին իմ թշնամին է. Պոկետինո

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոկետինոն հայտարարել է, որ ինքը վատ հարաբերություններ ունի «Բարսելոնայի» նախկին ավագ Չավիի հետ: Ավելի վաղ կատալոնացին կարծիք էր հայտնել է, թե «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելի Ալին կարող է լավ կարիերա ունենալ «Մանչեսթեր Սիթիում»:

«Չավին իմ թշնամին է: Նա ինձ ատում է դեռ այն ժամանակներից, երբ ես հանդես էի գալիս «Էսպանյոլում»: Ինչ վերաբերում է Ալիի մասով նրա խոսքերին, ապա նա դա ասել է, քանի որ, ինչպես երևում է, ցանկանում է դառնալ Գվարդիոլայի օգնականը «Մանչեսթեր Սիթիումի»»,-հայտարարել է Պոկետինոն:

Նույն շարքից