Der Spiegel-ը հրապարակել է փաստաթուղթ, որը հաստատում է այն փաստը, որ 2009 թվականին «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն դիմել է կաշառքի օգնությանը բռնաբարության մեղադրանքից ազատվելու համար:
Պարբերականը մասնավորապես հրապարակել է Ռոնալդուի և փաստաբան Օսորիո դե Կաստրոյի նամակագրությունից մի հատված: Նշվում է, որ տուժողը նախ 660 հազար եվրո է պահանջել, սակայն ֆուտբոլիստն ու նրա օգնականները հրաժարվել են վճարել այդ գումարը: Արդյունքում կողմերը ընդհանուր հայտարարի են եկել 260 հազար եվրոյի շուրջ:
Բացի դրանից, Der Spiegel-ը հրապարակել է նաև փաստաթուղթ, որը հաստատում է դրամական փոխանցումը՝ ստորագրված Ռոնալդուի կողմից:
Ավելի վաղ Ռոնալդուն հերքել էր Der Spiegel-ի հրապարակումը՝ նշելով, որ դա լրագրողական երևակայության արդյունք է: