«Շախտյորի» ավագ Դարիո Սրնան չի հերքել այն տեղեկությունները, որ իր ծառայություններով հետաքրքրվել է «Բարսելոնան», որը ձմռանը խնդրիներ ուներ աջ պաշտպանի գոտում:
«Բոլորն են լսել, որ «Բարսելոնան» հետաքրքրված էր իմ ծառայություններով, սակայն ես երջանիկ եմ «Շախտյորում, իմ սիրտն այստեղ է: Այստեղ եմ արդեն 14 տարի և ինձ զգում եմ այս ընտանիքի անդամ: Ես «Շախտյորի» նախագահին հայտնեցի, որ ավելի լավ է այստեղ նվաճեմ Ուկրաինայի գավաթը, քան՝ «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգան: Նա հասկացավ իմ որոշումը»,-ասել է Սրնան: