Սպորտ 

Օուենը խոսել է «Ռեալի» և «Բարսելոնայի» տարբերությունների մասին

«Ռեալի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ատլետիկոյի» դեմ խաղում հենց իր նախկին թիմն է ֆավորիտը:

««Ռեալն» է ֆավորիտը, սակայն ակումբների միջև տարբերությունը մեծ չէ, այնպես որ դեռ ոչինչ որոշված չէ: Հիմա «Ռեալն» ավելի լավ շանսեր ունի, քանի որ այնպիսի լավ տղաներ, ինչպիսիք են «Բարսելոնան» և «Բավարիան», արդեն դուրս են մնացել պայքարից:

Կարծում եմ, որ ի տարբերություն «Բարսելոնայի», «Ռեալը» խնդիրներ ունի «քիլերի» բնազդի հետ կապված, սակայն «Ռեալն» ավելի կայուն բնավարություն ունի, ինչը ստուգված է մի քանի խաղերով: Սա «Ռեալին» դարձնում է ֆավորիտ «Ատլետիկոյի» դեմ մրցավեճում»,-ասել է անգլիացին:

Նույն շարքից