Սպորտ 

Դե Խեան չի ցանկանում տեղափոխվել «Ռեալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան չի ցանկանում տեղափոխվել  «Ռեալ», հայտնում է ESPN-ը: Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ իսպանացին դիմել է անգլիական գրանդի ղեկավարության՝ խնդրելով բանակցություններ վարել Արքայական ակումբի հետ:

Հավելենք, որ «Ռեալն» արդեն փորձ արել է գնել դե Խեային, սակայն տրանսֆերը չկայացավ տեխնիկական պատճառներով:

Նույն շարքից