Սպորտ 

Չավին հրաժարվել է գլխավորել «Բարսելոնայի» երկրորդ թիմը

«Բարսելոնայի» ղեկավարությունը առաջարկել է ակումբի լեգենդ Չավիին գլխավորել հարազատ ակումբի երկրորդ թիմը: Իսպանացին մերժել է առաջարկը՝ նշելով, որ իր ներկա կարգավիճակը գոհացնում է իրեն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կազմում բոլոր հնարավոր մրցանակները նվաճած Չավին այժմ հանդես է գալիս Քաթարի «Ալ-Սադդ» ակումբում  և օրեր առաջ այդ ակումբի հետ նվաճեց Քաթարի գավաթ:

Նույն շարքից