Ռումինիայի թենիսի հավաքականի ավագ, աշխարհի նախկին առաջին ռակետ Իլյա Նաստասեն չի հրավիրվել Ուիմբլդոնի թագավորական լոժա այն բանից հետո, երբ վերջինս կատակել է Սերեն Ուիլյամսի երեխայի մասին, հայտնում է ProSport-ը:
Նաստասեն քննադատել է այդ որոշումը կայացնողներին՝ նշելով, որ Ուիմբլդոնին չպետք է վերաբերեն Սերենա Ուիլյամսի երեխայի մասին իր խոսքերը:
Ավելի վաղ Իլյա Նաստասեն իրեն մեկնաբանություն էր թույլ տվել, թե ինչ գույնի է լինելու Ուիլյամսի երեխայի մաշկը:
Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսի երեխայի հայր հայազգի Ալեքսիս Օհանյանն է: