Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է ձեռք բերել բրազիլական «Ֆլամինգոյի» 16-ամյա կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորին, հայտնում է Globo.com-ը:
Պարբերականի տեղեկություններով, բրազիլացին Արքայական ակումբ է տեղափոխվելու 61 միլիոն եվրոյի դիմաց: Ավելի վաղ հայտնվու էր, որ երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան», որն առաջարկել է 25 միլիոն եվրո:
Վինիսիուս Ժունիորի տրանսֆերը կկայանա 2018 թվականից ոչ շուտ, երբ վերջինս կդառնա չափահաս: