Սպորտ 

Հաղթանակը կլինի լավ նվեր բարդ ճանապարհի վերջում. Բուֆոն

«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հույս է հայտնել, որ այս տարի իր թիմին կհաջողվի նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:

«Այս մրցաշարն ինձ համար մեծ նշանակություն ունի: Այստեղ հաղթանակը նույն ուրախությունն է բերելու, ինչ 2006 թվականի աշխարհի առաջնությունում Իտալիայի հավաքականի հաղթանակը: Դա կլինի լավ նվեր բարդ ճանապարհի վերջում»,-ասել է Բուֆոնը:

Մայիսի 9-ին իտալական գրանդը տանը հյուրընկալելու է ֆրանսիական «Մոնակոյին», որին առաջին խաղում հաղթեց 0:2 հաշվով:

Նույն շարքից