Հայկական արմատներով ամերիկացի լեգենդար թենիսիստ, աշխարհի նախկին առաջին ռակետ Անդրե Աղասին կարող է դառնալ Նովակ Ջոկովիչի նոր մարզիչը, հայտնում է The Daily Telegraph-ը:
Սերբ թենիսիստի գործակալն իր հերթին նշել է, որ նոր մարզիչի մասով դեռ որևէ հստակ որոշում չի կայացվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջոկովիչը դադարեցրել է համագործակցությունը իր մարզիչ Մարիան Վայդայի հետ: