Սպորտ 

Հայտնի է, թե որքան գումար է Իբրահիմովիչը «ՄՅ»-ում ստացել յուրաքանչյուր գոլի համար

analitik.am

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, համաձայն պայմանագրի, առանձին գումար է ստացել  յուրաքանչյուր գոլի համար, հայտնում է The Daily Mail-ը:

1-5 գոլերի համար շվեդը ստացել է 56 հազար եվրո՝ յուրաքանչյուր գոլի համար, 5-10 գոլերի համար՝ 79 հազար, 10-15 գոլերի՝ 111 հազար, 15-20 գոլերի՝ 143 հազար եվրո: Այն բանից հետո, երբ Իբրահիմովիչի գոլերի թիվը հասել է 20-ի, նա սկսել է 119 հազար եվրո ստանալ յուրաքանչյուր գոլի համար:

Ընդհանուր առմամբ, գոլերի համար շվեդ հարձակվողը ստացել է 3,92 միլիոն եվրո: Մրցաշրջանի ընթացքում նա վաստակել է 19 միլիոն:

Նույն շարքից