Սպորտ 

«Յուվենթուսն» իմ սրտում է, բայց ես «Ռեալի» մարզիչն եմ. Զիդան

analitik.am

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ «Յուվենթուսի» հետ հանդիպումն իր համար հատուկ իրադարձություն է:

«Ես «Յուվենթուսը» պահում եմ իմ սրտում: Այդ ակումբը շատ բան է տվել իմ կարիերային: Սակայն այս պահին ես «Ռեալի» մարզիչն եմ և այն իմ կյանքի ակումբն է: Մեզ հիանալի եզրափակիչ է սպասվում»,-ասել է ֆրանսիացին:

Հավելենք, որ «Յուվենթուսում» և «Ռեալում» Զիդանը հանդես է եկել ընդհանուր առմամբ 10 տարի:

Նույն շարքից