Եվրոպայի լիգայի 2016-17 թթ մրցաշրջանի եզարփակիչում կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Այաքսը»:
Մայիսի 11-ն կայացած պատասխան հանդիպումներից առաջինում անգլիական գրանդը 1:1 խաղաց իսպանական «Սելտայի» հետ և եզրափակիչ դուրս եկավ սեփական դաշտում 1:0 հաշվով տոնած հաղթանակի շնորհիվ:
Ինչ վերաբերում է հոլանդական գրանդին, ապա «Այաքսը» 3:1 հաշվով զիջեց ֆրանսիական «Լիոնին», սակայն սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս եկավ եզրափակիչ:
ԵԼ եզրափակիչ տեղի կունենա մայիսի 24-ին Ստոկհոլմում: