Սպորտ 

Ավիավթարի արդյունքում ֆուտբոլիստներին կորցրած «Շապեկոենսե»-ի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

analitik.am

Բրազիլական «Շապեկոենսե» ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Արգենտինայից Բրազիլիա վերադառնալու ճանապարհին,հայտնում է O Globo-ն:

Օդանավը չի կարողացել վայրէջք կատարել Շապեկոյի օդանավում, քանի որ այնտեղ ինչ-որ խնդիրներ են առաջ եկել, ինչի պատճառով էլ օդաչուներ ստիպված են եղել օդանավը իջեցնել բրազիլական Պորտու-Ալեգրիում, որտեղից էլ ֆուտբոլիստներն ավտոբուսներով տեղափոխվել են Շապեկո:

Հիշեցնենք, որ սա  նույն բևազիլական ակումբն է, որի օդանավն անցած տարի նոյեմբերին վթարի ենթարկվեց, ինչի արդյունքում զոհվեցին թիմի 19 ֆուտբոլիստները, ակումբի աշխատակազմը և օդանավի անձնակազմը:

 

 

Նույն շարքից