«Բարսելոնան» թվիթերյան պաշտոնական էջում շնորհավորել է «Ռեալին» Իսպանիայի չեմպիոն դառնալու կապակցությամբ:
Նշենք, որ Իսպանիայի չեմպիոնության հարցը լուծվեց միայն վերջին տուրում, որտեղ Արքայական ակումբը և կատալոնականը գրանդը հաղթանակներ տոնեցին, ինչի արդյունքում սերուցքայինները 93 միավորով դարձան երկրի չեմպիոն՝ առաջ անցնելով 90 միավոր վաստակած կապտանռնագույններից: