Տնտեսություն 

Նավթի գինն արդեն հատել է 54 դոլարի սահմանը

Brent տեսակի նավթը շարունակում է թանկանալ և արդեն հատել է 54 դոլարի սահմանը՝ հասնելով 54,17 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Վերջին անգամ սև ոսկու գինը 54 դոլարի շեմը հատել էր ապրիլի 19-ին:

Նավթը թանկանում է Սաուդյան Արաբիայի նավթի նախարարի հայտարարությունից հետո, որ ՕՊԵԿ-ի անդամ բոլոր երկրները պատրաստակամություն են հայտնլ պահպանել նավթի արդյունահանումը կրճատելու մասին պայմանավորվածությունը: Սա վերաբերում է նաև այն երկրներին, որոնք մաս չեն կազմում վերոնշյալ կազամկերպությանը:

Վերջինական որոշումը հրապարակվելու է մայիսի 25-ին Վիեննայում:

Նույն շարքից